HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

50 տրանսպորտային միջոցի դիտարկմամբ հայտնաբերվել է 3 խախտում․ ՔՏՀԱ տեսչական մարմին

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը դեկտեմբերի 1-ին Պարեկային ծառայության հետ համատեղ մշտադիտարկել են մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի և դրան հարակից տարածքների հանրային տրանսպորտը։

Ըստ տեսչական մարմնի՝ Հանրային տրանսպորտի կանգառի կետերում  ուսումնասիրվել է Կենտրոնով և դրան հարակից տարածքներով ուղևորափոխադրում կատարող 50 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների 3 խախտում, որոնց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։ Խախտումներից 2-ը վերաբերել է վարորդների կողմից դիմակ չկրելուն, 1-ը՝ տրանսպորտային միջոցում ախտահանիչ հեղուկի բացակայությանը։

«Հասարակական տրանսպորտի աշխատանքի նկատմամբ վերահսկողությունը առաջիկա օրերին ևս կշարունակվի»,- ասված է հայտարարության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter