HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Թեկնածուն որոշել է անձամբ այցելել ընտրողների տուն

Արմավիրի մարզի թիվ 20 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Էդվարդ Անտոնյանը քարոզարշավի հետաքրքիր ձև է ընտրել: Նա անձամբ այցելում է ընտրողների տները և խոսք ու զրույցից հետո բաժանում իր քարոզչական բուկլետները:

Էդվարդ Անտոնյանն ասաց, որ իր համար միևնույն է՝ ընտրազանգվածի հետ հանդիպել բակում, թե նրանց տանը, պարզապես իր ցանկությունը ընտրողի հետ զրուցելն է:

«Եթե մարդիկ ինչ-որ տեղ խմբված են լինում, էլի մոտենում եմ, բայց մարդկանց տներում, դաշտերում հանդիպելն ավելի ազատ արտահայտվելու հնարավորություն է տալիս իրենց, և ավելի անմիջական շփում է լինում: Ստացվում է, որ օրվա ընթացքում գյուղում 100-200 ընտանիքի հետ եմ շփվում, և դա ավելի ռեալ պատկեր է տալիս ընտրողների վերաբերմունքի, նրանց սոցիալական վիճակի և խնդիրների վերաբերյալ»,- ասում է պատգամավորության թեկնածուն:

Էդվարդ Անտոնյանի խոսքերով՝ մարդիկ առաջին հերթին զարմանում են, որ թեկնածուն իրենց տուն է գալիս, այլ ոչ թե իրենց են տանում թեկնածուի քարոզարշավին, և այդ առումով դրական են վերաբերվում քարոզարշավի այդ ձևին:

Պատգամավորության թեկնածուն որպես զավեշտալի դեպք հիշեց, որ մի անգամ մտել է մրցակից թեկնածուի վստահված անձի տուն և նրա հետ զրույցի բռնվել:

Էդվարդ Անտոնյանն ասաց, որ քարոզարշավի ընթացքում խոչընդոտներ չեն եղել, սակայն կան վայրեր, որտեղ ժողովուրդը մի քիչ վախեցած է, թեև պատգամավորության թեկնածուն վստահ է, որ եթե ժողովուրդը չի վախենում, նրան վախեցնող չի լինում: Թեկնածուն նշեց, որ օրենքով անհավասար պայմաններ են ստեղծված համամասնական և մեծամասնական թեկնածուների համար, քանի որ վերջիններս չեն կարող օգտվել անվճար եթերից և իրենց ծրագրերն ավելի մատչելի ներկայացնել ընտրողներին:

Ըստ թեկնածուի՝ գյուղատնտեսական աշխատանքների սկսվելու պարագայում, երբ մարդիկ դաշտերում են, չափազանց քիչ է քարոզարշավի համար հատկացված մոտ 25 օր ժամանակը, այն էլ մոտ 80 հազար ընտրողի պարագայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter