HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Տաթև» կրթահամալիրի սաներին մատուցված ուտեստում ստաֆիլակոկ է հայտնաբերվել

Նոյեմբերի 23-ի երեկոյան Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին ահազանգ էր ստացվել, որ «Տաթև» կրթահամալիրի 10 սաների մոտ նկատվել են աղիքային վարակին բնորոշ ախտանշաններ՝ սրտխառնոց, փսխումներ։ Արդյունքում հոսպիտալացվել էր 4 երեխա:

Կրթահամալիրում ՍԱՏՄ տեսուչների իրականացրած վերահսկողական միջոցառումների ընթացքում, լաբորատոր հետազոտության նպատակով, նմուշներ էին վերցվել ինչպես առկա սննդամթերքից, այնպես էլ ուտեստների համար օգտագործված հումքից։

Տեսչությունը հաղորդում է, որ լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ անհամապատասխանություն (ստաֆիլակոկ) է հայտնաբերվել միայն հավի մսով, սոխարածով և գազարով խճողակում, իսկ հումք հանդիսացող սննդամթերքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter