HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը, Ալեքսեյ Օվերչուկը և Շահին Մուստաֆաևը չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 1-ին, կհանդիպեն Մոսկվայում, որտեղ կկայանա Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի նիստը։ Այդ մասին TACC գործակալությանը հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ 

«Մհեր Գրիգորյանը մեկնել է Մոսկվա, որտեղ այսօր կկայանա տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած եռակողմ աշխատանքային խմբի նիստը»,- նշել են գրասենյակից։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում կհանդիպեն երեք երկրների փոխվարչապետները՝ մի քանի ամփոփումներ անելու և հայտարարելու ընդունված որոշումների մասին, որոնք նոյեմբերի 26-ին համաձայնեցվել էին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման ժամանակ։ Պուտինը հայտարարել էր, որ մինչև տարեվերջ կստեղծվեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման ու սահմանագծման մեխանիզմներ։ 

«Մենք պայմանավորվել ենք մի շարք հարցերի շուրջ, որոնք ես առանցքային եմ համարում։ Դրանցից առաջինը մեխանիզմների ստեղծումն է։ Մինչև այս տարվա վերջ մենք պայմանավորվել ենք դա անել՝ երկու պետությունների միջև սահմանազատման և սահմանագծման մեխանիզմները»,- նշել է Պուտինը՝ ամփոփելով Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ եռակողմ հանդիպումը։ Նա հույս է հայտնել, որ դա տեղի կունենա որքան հնարավոր է արագ, և որ չկա որևէ խոչընդոտ այդ մեխանիզմների ստեղծման համար։

Երեք երկրների փոխվարչապետների գլխավորած եռակողմ աշխատանքային խումբն ստեղծվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությամբ։ Այն զբաղվում է տարածաշրջանում տրանսպորտային ու տնտեսական բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերի քննարկմամբ։

Լուսանկարում՝ Մհեր Գրիգորյանը, Sputnik

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter