HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեղարքունիքի Լիճք գյուղում հրդեհի հետևանքով անկել է 500 գլուխ կենդանի

Դեկտեմբերի 1-ի գիշերը հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ Շիրակ Խալոյանին պատկանող գոմում: Այս մասին հաղորդում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Դեպքի վայր են գնացել նաև ՍԱՏՄ Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները: 

Ստացված տեղեկատվության ամփոփումից հետո պարզ է դարձել, որ հրդեհի պատճառով անկել է 500 գլուխ մանր եղջերավոր և 25 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի:

200 գլուխ մանր եղջերավոր կենդանիների փրկել են փրկարարական ծառայության աշխատակիցները։

Միջգերատեսչական հանձնաժողովի որոշմամբ՝ անկած կենդանիները կթաղվեն հատուկ այդ նպատակով հատկացված անասնագերեզմանոցում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter