HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատվո պահակային վաշտում իրականացվելու է զորակոչիկների մասնագիտական ընտրություն

Զինված ուժերի պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության զորակոչվելու նպատակով դեկտեմբերի 27-ին և 28-ին N զորամասում իրականացվելու է զորակոչիկների մասնագիտական ընտրություն։ Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարությունը։

«Պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող զորակոչիկները մինչև դեկտեմբերի 22-ը կարող են դիմել զորակոչային և զորահավաքային համալրման տարածքային ստորաբաժանումներ: Մասնագիտական ընտրության ընթացքում խստագույնս պահպանվելու են հակահամաճարակային կանոնները։

Ըստ այդմ, բացառվում է հանձնաժողովի անդամների, մասնակիցների և հարազատների մուտքը զորամասի տարածք՝ առանց կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72-ժամյա վաղեմության թեստի բացասական պատասխանի կամ կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական պատվաստումը հավաստող սերտիֆիկատի, կամ բջջային հավելվածի QR կոդի առկայության։ Այցելուները պետք է կրեն դիմակներ, պահպանեն սոցիալական հեռավորությունը»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter