HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բախումներ Իրանի և Աֆղանստանի սահմանին. հակասական լուրեր իրանական անցակետերի գրավման վերաբերյալ

Աֆղանա-իրանական սահմանին գտնվող իրանական հսկիչ անցագրային մի քանի կետ անցել է «Թալիբան» շարժման գրոհայինների վերահսկողության տակ։ Այդ մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով Aamaj News գործակալությանը։ 

«Իրանցի սահմանապահների և թալիբների միջև բախումները ծավալվում են Նիմրոզ պրովինցիայի Կոնգ շրջանում։ Թալիբների հարձակման արդյունքում իրանցի մի քանի սահմանապահներ գերեվարվել են։ Տեղացիները լքել են այդ շրջանը»,- հայտնում է գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։ 

Երկու երկրների սահմանին մարտական գործողությունները սկսվել են դեկտեմբերի 1-ին՝ օրվա երկրորդ կեսին։ Դեռևս անհայտ է, թե որն է կոնֆլիկտի պատճառը։ Aamaj News-ը հրապարակել է մի քանի տեսանյութեր մարտական գործողությունների վայրից։

Գործողությունների ընթացքում կիրառվել է ծանր տեխնիկա։ Թալիբները տարհանում են իրենց բնակչությանը։ Զուգահեռաբար, արմատականները սահմանին ուժեր և զրահատեխնիկա են մոտեցնում։ Երկու կողմերն էլ ակտիվորեն կիրառում են հրետանի։ 

Aamaj News-ի տվյալներով՝ թալիբների վերահսկողության տակ են անցել «Դհերիս» և «Դոստ Մոհամադ» անցակետերը։ 

Այդուհանդերձ իրանական կողմը հերքում է անցակետերի գրավման մասին լուրերը։ Իրանական Tasnim գործակալությունը, հղում անելով իր աղբյուրին, գրում է, որ իրանական ուժերն ամբողջությամբ վերահսկում են սահմանը և թալիբները որևէ անցակետ չեն գրավել։ Իսկ իրանական Etemad պարբերականն էլ, հղում անելով իր աղբյուրին, հայտնում է, որ իրանցի սահմանապահները և թալիբները դադարեցրել են փոխհրաձգությունն ու փոխհրետակոծությունը։ Ըստ այդ աղբյուրի՝ համաձայն գործող ընթացակարգերի, կողմերը պետք է շտապ կարգով հանդիպում նշանակեն տեղի ունեցած պատահարի առնչությամբ։

Լուսանկարը՝ արխիվային/Reuters գործակալություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter