HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արթիկում քամին տանիքներ է պոկել

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 13։54-ին և 14։02-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով վնասվել են Արթիկ քաղաքի Գ․ Լուսավորիչ փողոցի տներից մեկի և Թումանյան փողոցում գտնվող թիվ 1 հիմնական դպրոցի տանիքները։ Այս մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ մասամբ վնասվել են տան տանիքը՝ մոտ 80 քմ հատված և դպրոցի տանիքը՝ մոտ 500 քմ հատված։

Փրկարարները տեղում իրականացրել են սահմանազատման աշխատանքներ։

ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 13։39-ին էլ Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնապար գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում քամու հետևանքով տեղի է ունեցել փլուզում․ վնասվել է բակում կայանած ավտոմեքենան, տուժածներ չկան։

Պարզվել է, որ քամու հետևանքով վնասվել է գյուղի 2-րդ փողոցում գտնվող երկու տների ընդհանուր տանիքը (220 քմ)․ ինչից կառուցատարրերը ընկել և վնասել են տներից մեկին կից կայանած VAZ-2121 մակնիշի ավտոմեքենան, ավտոտնակը (40 քմ) և ավտոտնակում կայանած «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան։

Մասամբ վնասվել են նաև 2-րդ փողոցի երկու այլ տների տանիքները (ընդհանուր՝ մոտ 45 քմ) և տանիքներում տեղադրած արևային ջրատաքացուցիչները։

Փրկարարները տներից մեկի տանիքում իրականացրել են վնասված կառուցատարրերի ապամոնտաժման աշխատանքներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter