HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Իշխանության յուրացման փորձ կատարելու մեջ մեղադրվողների գործն ուղարկվել է դատարան

Իշխանության յուրացման փորձ կատարելու մեջ մեղադրվող Արշակ Զաքարյանի, Վահագն Չախալյանի, Արագած Ախոյանի, Իսրայել Հակոբկոխյանի և Տիգրան Չոբանյանի գործն ուղարկվել է դատարան: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից: Գործը մակագրվել է դատավոր Մեսրոպ Մակյանին, վերջինս այն վարույթ է ընդունել:

Հիշեցնենք, որ 2021թ․ հունվարի 28-ին քաղաքացիները Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա են իրականացրել՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Կառավարության շենքի մոտ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության ու քաղաքացիների միջև, մի խումբ անձինք փորձել են մուտք գործել գործադիրի շենք։

Այս դեպքից հետո երկու տասնյակից ավելի քաղաքացի է բերման ենթարկվել, որոնց թվում՝ Արագած Ախոյանը, Արշակ Զաքարյանը, Իսրայել Հակոբկոխյանը, Տիգրան Չոբանյանը և Վահագն Չախալյանը։ Վերջիններիս մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շենք-շինություններ զավթելու փորձ կատարելու մեղադրանք է առաջադրվել, նրանք մեղադրանքը չեն ընդունել:

Շուրջ 10 ամիս քննությունից հետո գործով անցնող անձանց մեղադրանքը խստացվել է, և գործը դատարան ուղարկվել իշխանության յուրացման փորձ կատարելու հոդվածով:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter