HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձմեռային զորակոչից մի շարք անձինք տարկետում կստանան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակել է Կառավարության որոշման նախագիծ՝ կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին։

Նախագծի հիմնավորման բաժնում նշվում է, որ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիների կրթության անընդհատականությունը և շարունակականությունը ապահովելու նպատակով:

Ըստ Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետի՝ նշանակալի նվաճում է համարվում քաղաքացու՝ աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման կայքի տվյալ տարվա ցանկերի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված), մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և այլ կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ սովորելու կամ դիմորդ հանդիսանալու հանգամանքը` կրթաթոշակի առնվազն 70 տոկոսի վերաբերյալ փաստաթղթերի առկայությամբ, բացառությամբ՝ անվճար կրթական ծրագրեր իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատությունների:

Նույն որոշման հավելվածի 7-րդ կետի համաձայն՝  նշանակալի նվաճում է քաղաքացու ստացած մրցանակները (ոսկե կամ արծաթե կամ բրոնզե մեդալներ) դպրոցականների առարկայական միջազգային օլիմպիադաներում և քաղաքացու կողմից հայոց լեզու կամ հայ գրականություն կամ հայ ժողովրդի պատմություն առարկաներից դպրոցականների հանրապետական օլիմպիադաներում 1-ին տեղը գրաված լինելու հանգամանքը:

Որոշման 8-րդ կետով սահմանվում են նաև մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով սովորող (կամ դիմորդ հանդիսացող) քաղաքացիների նշանակալի նվաճումները։

Այս հիմքերով տարկետում կստանան բակալավրում սովորող կամ դիմորդ հանդիսացող հետևյալ անձինք՝

1․ Քէվին Հավրիի Բաբախան Վարթանյան- Սան Դիեգոյի համալսարան։

2․  Միքայել Ալեքսանի Բաբայան- Մյուխենի համալսարան։

3․ Աշոտ Սասունի Ղազարյան- Վաշինգտոնի, ՋեորջիայիԹիլբուրգի համալսարաններ։

4․ Ալեքսանդր Ռուբենի Աբելյան- Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման՝ հավելվածի 7-րդ կետի հիմքով։

5․ Ֆրունզե Գևորգի Հովհաննիսյան- Ռոտերդամի Էրազմուս համալսարան։

6․ Արտաշես Հրաչյայի Գյոլեցյան- Մոսկվայի ֆիզիկատեխնիկական համալսարան։

7․ Էրիկ Կամոյի Մուսայելյան- Բոննի համալսարան։

8․ Ռուբեն Հրաչյայի Կարախանյան- Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման՝ հավելվածի 7-րդ կետի հիմքով։

9․  Դավիթ Արմանի Սիրունյան- Հարվարդի, Կոլումբիա,  Եյլի, Փենսիլվանիայի, Փրինսթոնի, Կոռնելի  համալսարաններ։

10․  Նվեր Բաղդասարի Սաղաթելյան- Ջոն Հոփքինս համալսարան։

11․ Բարսեղ Անուշավանի Բարսեղյան- Փարիզ-Սաքլայ համալսարան։

Տարկետում կստանան մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորող կամ դիմորդ հանդիսացող հետևյալ անձինք՝

Մագիստրատուրա

1․ Արամ Աշոտի Առաքելյան- Մոսկվայի ֆիզիկատեխնիկական համալսարան։

2․ Աբրահամ Գևորգի Ազնաուրյան- Ջորջթաունի համալսարան։

Ասպիրանտուրա

1․ Սարգիս Նարեկի Խաչատրյան- Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման՝ հավելվածի 8-րդ կետի հիմքով։

2․ Դավիթ Գուրգենի Գրիգորյան- Ռոտերդամի Էրազմուս համալսարան։

3․ Սպարտակ Հովհաննեսի Սարգսյան- Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման՝ հավելվածի 8-րդ կետի հիմքով։

4․ Տիգրան Դավիթի Մանուկյան- Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման՝ հավելվածի 8-րդ կետի հիմքով։

5․ Կարեն Աշոտի Մովսիսյան- Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման՝ հավելվածի 8-րդ կետի հիմքով։

6․ Դավիթ Գևորգի Հակոբյան- Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման՝ հավելվածի 8-րդ կետի հիմքով։

7․ Մարտին Սերգեյի Միրաքյան- Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման՝ հավելվածի 8-րդ կետի հիմքով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter