HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դե Դոննեան կգլխավորի ընտրական դիտորդական առաքելությունը Հայաստանում

Կոպենհագեն, 1 մայիսի - ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելությունը Հայաստան այս շաբաթ կկազմի ավելի քան 70 մասնակից: Պատվիրակությունը, որը կդիտորդի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները, կգլխավորի Ֆրանսուա Քսավյե դե Դոննեան Բելգիայից:

ԵԱՀԿ գործող նախագահ և Իռլանդիայի փոխվարչապետ Էյմոն Գիլմորը նշանակել է դե Դոննեային հատուկ համակարգող՝ ղեկավարելու ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելությունը, որը ներառելու է ավելի քան 200 դիտորդի:

Դե Դոննեան՝ Բելգիայի խորհրդարանի պատգամավոր և Բրյուսելի նախկին քաղաքապետ, մասնակցել է մի շարք ընտրական դիտորդական առաքելությունների, այդ թվում նաև որպես Ուկրաինայում 2010թ. նախագահական ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալ:

«Հայաստանի աշխարհագրական դիրքը, լինելով Արևելքի և Արևմուտքի խաչմերուկում, առավել մեծ ռազմավարական կարևորություն ունի տարածաշրջանում ժողովրդավարության առաջխաղացման տեսանկյունից: Այս տարվա նորարարական տեխնոլոգիաների կիրառումը՝ ներգրավելու քաղաքացիներին ընտրական գործընթացին, կրթելու ընտրողներին և խրախուսելու քաղաքացիական մասնակցությունը, խոստումնալից զարգացում է: Ես ակնկալում եմ առաջնորդել մեր պատվիրակությունը՝ դիտորդելու այս տարվա խորհրդարանական ընտրությունները, որոնք, հուսով եմ, կդրսևորեն Հայաստանի ներուժը՝ կյանքի կոչելու ԵԱՀԿ առջև ստանձնած իր հանձնառությունները և ծառայելու որպես մոդել տարածաշրջանի հետագա ընտրությունների համար»,- ասաց դե Դոննեան:

ԵԱՀԿ-ն կգնահատի Հայաստանի ընտրությունների համապատասխանությունը ԵԱՀԿ հանձնառություններին՝ ամրագրված 1990 թ. Կոպենհագենի փաստաթղթում, որը Հայաստանը ստորագրել է: Դե Դոննեան ԵԱՀԿ անունից հանդես կգա հետընտրական հայտարարությամբ մայիսի 7-ին կայանալիք մամուլի ասուլիսում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter