HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քարաթափում Թումանյան քաղաքում․ մեքենան բախվել է քարերին

Դեկտեմբերի 1-ին, ժամը 20։02-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Թումանյան քաղաքի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում (երթևեկությունը դարձել է միակողմանի) և ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է քարերին։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները «Թումանյանի ՃՇՇ»-ի աշխատակիցների հետ համատեղ ուժերով ավտոճանապարհից հեռացրել են թափված քարերը (մոտ 1 խմ, երթևեկությունը դարձել է երկկողմանի), հոսանքազրկել «Mercedes E230» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ս. Շ., ծնված 1974 թ․) և փակել գազի բալոնի փականը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter