HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում

Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանվանելի ավտոճանապարհներ։ Ինչպես հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը, փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես երկկողմանի փակ է։

Վանաձոր-Ալավերդի և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։

Սյունիքի մարզի Գորիս, Կապան, Մեղրի քաղաքներում և Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածում տեղում է ձյուն։

ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ Կոտայքի մարզի «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի ավտոճանապարհներին, Վարդենյաց լեռնանցքում, Լոռու մարզի Թումանյան, Ստեփանավան և Տաշիր քաղաքների ավտոճանապարհներին, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Լանջիկ-Մարալիկ, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին, Ջաջուռի և Քեթիի ոլորաններում, Արագածոտնի մարզի Ապարան-Ծիլքար և Թալին-Մաստարա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհին և Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում մառախուղ է։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter