HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

885 մլն դրամ՝ 36 համայնքներում 40 սուբվենցիոն ծրագրի իրականացման համար

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման նպատակով 36 համայնքներում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում 2020 և 2021 թթ․ իրականացված կամ իրականացվող 40 ծրագրերի համար Կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 885 մլն 178 հազար դրամ։ Որոշումն ընդունվեց գործադիրի դեկտեմբերի 2-ի նիստում։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խոսքով՝ ծրագրերի ընդհանուր արժեքը 1 մլրդ 872 մլն է, որից 885 միլիոնը կֆինանսավորվի պետության կողմից։ Նշված ծրագրերից 4-ը 2020թ․ է հաստատվել, 36-ը՝ 2021-ին։ 

Արարատի մարզում կիրականացվի 7 ծրագիր, կհատկացվի 69 մլն դրամ, Արմավիրում ևս 7-ը՝ 241 մլն դրամ արժողությամբ, Գեղարքունիքում՝ 6 ծրագիր՝ 256 մլն դրամ, Կոտայքում՝ 8 ծրագիր՝ 152 մլն դրամ, Լոռում՝ 9 ծրագիր՝ 147 մլն դրամ, Շիրակում՝ 3 ծրագիր՝ 18,5 մլն դրամ։

Վարչապետը Նիկոլ Փաշինյանը ծրագրի ներկայացման ժամանակ հետաքրքրվեց, թե որակի վերահսկման առումով ինչ գործառույթներ են իրականացվել։

«Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակիցները մարզային և տեսչական գործընկերների հետ այցելում են շինհրապարակներ։ Ցավոք սրտի, բավական դեպքեր ունենք, որտեղ հայտնաբերվում են նախագծային, շինարարական թերություններ։ Շինարարներին տրվում են ժամկետներ, որպեսզի շտկեն։ Եթե նախանշված նորմերը չբավարարվեն, այդ դեպքում շինարարները չեն վճարվի։ Կան շինարարներ, որոնք նոր խողովակ ասվածը հասկանում են ներկած խողովակ, փորձում ենք թույլ չտալ այդպիսի դեպքեր»,- նշեց նախարար Գնել Սանոսյանը՝ հավելելով, որ կան դեպքեր, որոնք տեսչական մարմինը վարույթ է ընդունել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter