HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի դաշտային օգնականները եղել են ապրիլի 26-ին 3 հայ զինվորի զոհվելու վայրում

Ապրիլի 30-ին ՀՀ Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի մերձակայքում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակն անցկացրել է հայ-ադրբեջանական սահմանագծի դիտարկում:

Հայկական կողմից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Իրժե Աբերլեն:

Մինչ դիտարկումը ԵԱՀԿ պաշտոնյաներին ներկայացվել են հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը, շփման գծում դիպուկահարների գործողություններին վերաբերող հարցեր: Դիտարկումն անցել է առանց միջադեպերի:

Խրիստո Խրիստովը և Իրժե Աբերլեն եղել են նաև Տավուշի մարզի Դովեղ բնակավայրում, լուսանկարահանման և տեսագրման միջոցով արձանագրել ապրիլի 25-ին ադրբեջանական կողմից գյուղի գնդակոծման հետքերը:

Նախքան Դովեղ գյուղ այցելելը ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի դաշտային օգնականները ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչների ուղեկցությամբ եղել են ապրիլի 26-ին պայմանագրային երեք զինծառայողների զոհվելու վայրում՝ Այգեպար-Մովսես գյուղերի միջև ընկած ճանապարհահատվածում, Բերդի ռազմական ոստիկանությունում մանրակրկիտ զննել են հարձակման ենթարկված մեքենան և նկարահանել են այն: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter