HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

1,4 մլրդ դրամ՝ 400 000 դեղաչափ «Սինոֆարմ» պատվաստանյութի ձեռքբերման համար

Կառավարությունը «Սինոֆարմ» ընկերության 400 000 դեղաչափ պատվաստանյութի ձեռքբերման համար Առողջապահության նախարարությանը կհատկացնի 1 մլրդ 453 մլն 500 հազար դրամ: Որոշումն ընդունվեց գործադիրի դեկտեմբերի 2-ի նիստում՝ չզեկուցվող հարցերի փաթեթով։

Որոշման նախագծի հիմնավորմամբ՝ նոյեմբերի 2-ի դրությամբ հանրապետությունում իրականացվել է 835 460 դեղաչափ պատվաստում, որից մոտ 36 %-ը (303 625 դեղաչափ) բաժին է ընկնում «Սինոֆարմին», այն դեպքում, երբ «Սինոֆարմ»-ով պատվաստումները սկսվել են օգոստոսի վերջին տասնօրյակում:

«Վերջինս վկայում է հանրապետության բնակչության շրջանում Սինոֆարմ պատվաստանյութի մեծ պահանջարկի մասին»,- նշված է նածագծում։

Հոկտեմբերի 31-ին հանրապետություն ներկրված 400 000 դեղաչափ «Սինոֆարմ» պատվաստանյութը՝ միջին օրական 15 000 դեղաչափ ծախսի դեպքում, ըստ նախագծի, կբավականացնի մինչև նոյեմբերի վերջ, որից հետո կդիտվի պատվաստանյութի մատակարարման ընդհատում, այդ իսկ պատճառով էլ անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել տվյալ պատվաստանյութի նոր խմբաքանակ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter