HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ հանձնաժողովում քննարկեցին զինծառայողների կողմից բնակարանների վարձակալության հարցը

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ հրավիրվել էր աշխատանքային քննարկում՝ զինծառայողների բնակարանային ապահովվածության և մասնավորապես  զինծառայողների բնակարանների վարձակալության թեմայով: Հիշեցնենք, որ զինծառայողները այլ համայնք զինծառայության գործուղվելիս ստանում են համապատասխան փոխհատուցում՝ բնակարանի վարձակալության համար: Թագուհի Թովմասյանը հայտնեց, որ զինծառայողներից բավական ահազանգեր է ստացել, որ փոխհատուցում ստանալու կարգի պատճառով ստիպված են լինում օրենք խախտել, և այժմ այդ խախտման համար 81 քաղաքացի քրեական գործերում ներգրավված է:

«Շատ դեպքերում զինծառայողները, որտեղ որ բնակվում են, բնակարանների սեփականատերերը չեն համաձայնում վարձակալության պայմանագրեր կնքել, և զինծառայողները ստիպված են լինում այլ բնակելի տարածքի համար պայմանագիր կնքել՝ փաստացի բնակվելով այլ վայրում»,- ասաց նա:

Պատգամավորն առաջարկում է, որ զինծառայողներն այլևս անհրաժեշտություն չունենան վարձակալության պայմանագիր ներկայացնելու, այլ միայն Կադաստրի կոմիտեից տեղեկանք՝ սեփականություն չունենալու, նաև տվյալ համայնքում հաշվառում չունենալու վերաբերյալ: Ըստ նրա՝ այդ կերպ պատգամավորները կազատվեն քաշքշուկներից և առանց հավելյալ տեղեկանքների՝ պետությունից հատուցում կստանան:

ՊՆ իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը համաձայնեց, որ կա նման խնդիր, սակայն հավելեց՝ առաջարկվող տարբերակն ավելի շատ խնդիրներ կարող է առաջացնել: Օրինակ այն, թե առանց վարձակալության պայմանագրի ինչպես է փոխհատուցում տրամադրվելու, ինչպե՞ս է այդ նպատակը հիմնավորվելու:

Երկար քննարկումներից հետո թե՛ պաշտպանության, թե՛ արդարադատության նախարարության ներկայացուցիչները, ընդունելով առկա խնդիրը, խոստացան իրավական համապարփակ լուծում տալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter