HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Յունիբանկն առաջարկում է 4.8% արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր

Վճարովի բովանդակություն

Յունիբանկը թողարկել է դոլարային պարտատոմսեր արժեկտրոնային բարձր եկամտաբերությամբ՝  4.8% տարեկան: Դոլարային պարտատոմսերի թողարկման ծավալը կազմում է 5 մլն ԱՄՆ դոլար, շրջանառության ժամկետը՝  36 ամիս: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակը մեկ:

 Թողարկման տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել մինչև 27.12.21թ., որից հետո պարտատոմսերը կցուցակվեն AMX Հայաստանի ֆոնդային բորսայում:

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Հայաստանի Ֆոնդային բորսայում ցուցակված երկու կամ ավելի տարի մարման ժամկետով պարտատոմսերից ստացված եկամուտը հարկման ենթակա չէ:

Պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը /գրանցված 22.01.2021թ. թիվ 1/25 Ա որոշմամբ), դրա լրացումները և Թողարկման վերջնական պայմանները հրապարակված են www.unibank.am կայքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter