HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրապետության հրապարակում տոնածառ կտեղադրվի

Այս տարի Երևանի քաղաքապետարանը ամանորյա միջոցառումներ և հրավառություն չի կազմակերպի, փողոցների տոնական լուսավորություն չի լինի, չի գործի քաղաքապետարանի սուրբծննդյան տոնավաճառը: Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

«Միաժամանակ, Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը որոշել է մանուկների համար տեղադրել երկրի գլխավոր տոնածառը՝ Հանրապետության հրապարակում:

Տոնածառեր կտեղադրվեն նաև վարչական շրջաններում: Երևանի բոլոր առաջին և երկրորդ դասարանցի դպրոցականները քաղաքապետարանից հրավեր կստանան՝ դիտելու ամանորյա մանկական ներկայացումներ»,- ասվում է քաղաքապետարանի հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter