HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Աբու Դաբիի թագաժառանգին ԱՄԷ հիմնադրման 50-րդ տարեդարձի առթիվ

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հիմնադրման 50-րդ տարեդարձի առթիվ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբու Դաբիի Էմիրության թագաժառանգ, երկրի զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ, շեյխ Մուհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանին: Այս մասին հաղորդում է նախագահականի մամուլի ծառայությունը։

Ուղերձում մասնավորապես ասվում է հետևյալը.

«Ջերմորեն շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներս եմ հղում Ձեզ Արաբական Միացյալ Էմիրությունների հիմնադրման 50-րդ տարեդարձի առթիվ:

Անկախության հինգ տասնամյակները նշանավորվում են տպավորիչ ձեռքբերումներով և առաջընթացով, որոնք իրականություն են դարձել հմուտ կառավարման և անխոնջ աշխատանքի շնորհիվ։ Կրթության, գիտության և նորարարությունների վրա հիմնված Ձեր նախաձեռնություններն ու ծրագրերն, անկասկած, Միացյալ Էմիրություններին հաստատակամ քայլերով ուղղորդում են դեպի առավել բարեկեցիկ ապագա:

Բարձր եմ գնահատում Հայաստանի և Միացյալ Էմիրությունների դինամիկ զարգացող հարաբերությունները:

Առանձնահատուկ կարևորում եմ մեր հանդիպումներն ու շփումները, որոնք ավելի են խորացնում մեր ժողովուրդների բարեկամությունն ու միջպետական համագործակցությունը:

Համոզված եմ, որ պարբերաբար հանդիպումների և միասնական ջանքերի շնորհիվ առավել կընդլայնենք և կամրապնդենք երկկողմ գործակցությունը՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարեկեցություն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter