HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

Կառավարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն ժամանած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի 92-րդ նիստին:

«ԱՊՀ մասնակից պետությունների փոխվարչապետերը նիստի ընթացքում մտքեր են փոխանակել ԱՊՀ շրջանակներում տնտեսական համագործակցության արդիական հարցերի շուրջ: Ի թիվս օրակարգում ընդգրկված ավելի քան մեկ տասնյակ հարցերի՝ քննարկվել է նաև մինչև 2030թ. ԱՊՀ մասնակից պետությունների տեղեկատվական անվտանգության ապահովման ռազմավարության իրականացման առաջնահերթ միջոցառումների ծրագրի նախագիծը»,- նշված է կայքում:
 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter