HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարոն Մարգարյան. «Վաղը որոշում կկայացնեմ Մաշտոցի պուրակի կրպակների ապամոնտաժման վերաբերյալ»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելել է Մաշտոցի պուրակ, ծանոթացել ընթացող բարեկարգման աշխատանքներին և իր դիրքորոշումն է հայտնել այնտեղ տեղադրված ժամանակավոր տաղավարների վերաբերյալ: Ըստ այդմ, հանրապետության ղեկավարն առաջարկել է Երևանի քաղաքապետին այգու համալիր բարեկարգման շրջանակում ապամոնտաժել ժամանակավոր տաղավարները:

Անդրադառնալով սույն հարցին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնավորապես նշել է. «Այսօր հանրապետության նախագահի հետ միասին այցելել ենք Մաշտոցի պուրակ, տեղում քննարկել կրպակների ապամոնտաժման և այգու բարեկարգման հետ կապված հարցերը: Հանրապետության նախագահի առաջարկությամբ վաղը՝ աշխատանքային օրվա ընթացքում, որոշում կկայացնեմ Մաշտոցի պուրակի կրպակների ապամոնտաժման վերաբերյալ: Սեղմ ժամկետներում կապամոնտաժենք կրպակները և կշարունակենք բարեկարգման աշխատանքները»:

Ի պատասխան սոցիալական ցանցերում քննարկվող այն հարցի, թե հնարավո՞ր է արդյոք, որ այդ տաղավարները կրկին վերատեղադրվեն Աբովյան փողոցում, Տարոն Մարգարյանն անհեթեթ է համարել այդ խոսակցությունները: «Մենք արդեն Աբովյան փողոցի կրպակները ապամոնտաժել ենք և այդ տարածքները հանձնել ենք բնակչությանը»,- ընդգծել է Երևանի քաղաքապետը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանություններ (4)

Arsen
Ապրեն Մաշտոցի պուրակի ակտիվիստները, ժողովուրդ Դուք եք այս երկրի հույսը Ձեզ հալալա, ամաչում եմ, որ Ձեզ հետ չեմ եղել և ոչ մի արդարացում դրան չկա։ Դուք եք այս երկրի ապագան հալալա Ձեզ երեխեք ջան։ Ձեր ցավը տանեմ։
sargis
Շատ հետաքրքիր շուո էին ծրագրել հարգարժան Տարոն Մարգարյանն ու Միքայել Մինասյանը /փեսա Միշիկ/: Այն հասավ իր տրամաբանական ավարտին: Մինչև մայիսի 5-ը անպայման կապամոնտաժվեն կրպակններն ու այդ որոշման համար Սերժ Սարգսյանը կդառնա ժողովրդի աչքի լույսը: շատ բարի պապիկ է փաստորեն ՍՍ-ն, այգին վերադարձրեց մանուկներին: Իրոք որ կյանքը թատրոն է իսկ մարդիկ դերասաններ: Բայց այս պարագայում հանդիսատեսն ապուշ չէ, չի ծափահարի վատ ներկայացման ու ապաշնորհ դերասանների խաղին:
Ed
Շոուն ավարտվեց պարոնայք, բոլորը ստացան իրենց դիվիդենտները միայն հհ ժաղովուրդը նորից քցվեց, իսկ խեղճ Տարոնին հհկ-ն ամբասիր ծառայության համար:
RazmiK
lav e ush, qan aveli ush!!!!!!!!!!!!!!!!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter