HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիտարկել է Շենգավիթ վարչական շրջանի հանրային տրանսպորտը

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ Պարեկային ծառայության հետ դեկտեմբերի 2-ին համատեղ դիտարկել է Շենգավիթ վարչական շրջանի հանրային տրանսպորտը։

«Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները դիտարկել են Շենգավիթ վարչական շրջանով ուղևորափոխադրում կատարող 40 տրանսպորտային միջոց։ Արդյունքում՝ հայտնաբերվել է գերբեռնված ուղևորափոխադրում կատարող  տրանսպորտային  միջոց և առանց դիմակի վարորդ։ Խախտումների հիմքով կազմվել է 3 վարչական արձանագրություն։

Հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի նաև վաղը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter