HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետ Կարեն Կարապետյան. «Սիրելի երևանցիներ ջան… »

Կոչ եմ անում և խնդրում եմ ձեզ մասնակցել մայիսի 21-ի շաբաթօրյակին: Կոչ եմ անում այդ օրը նվիրել քաղաքին և ոչ ֆորմալ վերաբերվել այդ գործընթացին: Օգտվելով առիթից` ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին, բազմաթիվ այն կառույցների, որոնք տրամադրել են համապատասխան տեխնիկա: Եվ մենք ոչ միայն շաբաթ օրը, այլև երեք օր անընդմեջ կատարելու ենք շինարարական աղբի տեղափոխում:

Կոչ եմ անում բնակիչներին, համատիրություններին, բակային տարածքների մաքրությանը վերաբերվել ոչ ֆորմալ` ոչ թե թուղթն ու փաթեթը միայն հավաքել, այլ խնամել կանաչը, թուփը, ծառը, բարեկարգել բակերի տարածքները, ցանկապատերն ու եզրաքարերը:

Կոչ եմ անում բանկերին, օֆիսներին, նախարարություններին, ռեստորաններին,խանութներին, կրպակներին մասնակցել շաբաթօրյակին: Համոզվա’ծ եմ, եթե մենք այդ օրը արդյունավետ անցկացնենք, կիրակի օրը մեր բոլորի տրամադրությունը շատ ավելի լավ կլինի:

Շնորհակալություն     

Մեկնաբանություններ (1)

անահիտ
Բա ասում եք-2,3 ևայլն Հարգելի պարոն քաղաքապետ, իհարկե շաբաթօրյակ անելու կոչին միանում եմ և մասնակցելու եմ Նալբանդյան 106 բակի շաբաթօրյակին, բայց շատ վատ է, որ Ձեր կողմից հեռուստատեսությամբ արված հայտարարությունները ստիպված ենք Ձեզ հիշեցնել: Խոսքը նախաձեռնության անդամների հետ հանդիպման ժամանակ Վիշապի այգուն վերաբերող Ձեր խոստման մասին է` եթե բնակիչները համաձայն չեն, ոչ մի շինարարություն չենք թողնի: Հետո էլ ասում եք հավատացեք ինձ, մեզ: Հիմա հավատան?ք, թե?` ոչ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter