HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրեցիներն այցելում են «Միավորված հայերին», ՄՀԿ-ն էլ`գյումրեցիներին

«Միավորված հայեր» կուսակցությունն իր նախընտրական քարոզարշավը կամփոփի քաղաք Գյումրի այցելությամբ: Կուսակցությունն այս անգամ հանդիպման հրավեր է ստացել արդեն գյումրեցիներից, ովքեր մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ՄՀԿ-ի նախընտրական ծրագրային դրույթների նկատմամբ և ցանկանում են մինչ ընտրություններն առավել մանրամասն ծանոթանալ կուսակցության կողմից ծրագրված անելիքներին:

Կուսակցականներն ընտրողների հետ կհանդիպեն Գյումրիում մայիսի 4-ին' ժամը 13-ին' Երևանի կենտոնական շտաբից մեկնելով 10:30-ին: Հանդիպումը տեղի կունենա Գյումրիի Անի թաղամասում' Պ. Սևակի 9/5 հասցեում' եկեղեցու հարևանությամբ, որտեղ տեղակայված է նաև ՄՀԿ շտաբը: Հանդիպման ընթացքում ելույթ կունենա «Միավորված հայեր» կուսակցության նախագահ Ռուբեն Ավագյանը և ՄԿՀ այլ անդամներ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Միավորված հայեր» կուսակցություն էին այցելել մի խումբ գյումրեցի մտավորականներ, ովքեր անձամբ հանդիպել էին կուսակցության նախագահ Ռուբեն Ավագյանին և վերջինիս հետ քննարկել նախընտրական ծրագիրը, ուղղել համապատասխան հարցեր առանձին դրույթների վերաբերյալ, ներկայացրել սեփական առաջարկությունները: Պարոն Ավագյանը ողջունել էր հյուրերի նախաձեռնությունը, նրանց շնորհակալություն հայտնել այցելության և առաջարկությունների համար' տալով անհրաժեշտ պարզաբանումներն ու պատասխանելով ուղղված հարցերին: Այս մասին հայտնում է ՄՀԿ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter