HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակ Բեգլարյանը հանդիպել է հաշմանդամների հարցերով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչների հետ

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 3-ին՝ հաշմանդամների միջազգային օրը, մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի և աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Արմինե Պետրոսյանի հետ միասին հանդիպել է հաշմանդամների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: 

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի հաղորդմամբ՝ քննարկվել են հաշմանդամների, նրանց շահերի և իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների խնդիրները, ինչպես նաև հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության իրականացմանն առնչվող հարցեր: 

Պետական նախարարը ողջունել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցով խորհուրդ ստեղծելու նախաձեռնությունը և մաղթել արդյունավետ աշխատանք՝ պատրաստակամություն հայտնելով շարունակաբար համագործակցել ստեղծված մարմնի հետ՝ առկա հիմնախնդիրների վերհանման ու լուծման ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter