HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՔՏՀԱ տեսչական մարմինը Մալաթիա-Սեբաստիայում հակահամաճարակային կանոնների 4 խախտում է հայտնաբերել

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները պարեկային ծառայողների հետ համատեղ դեկտեմբերի 3-ին վերահսկել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հանրային տրանսպորտը։

Տեսչական մարմնի լրատվական ծառայությունից հայտնում են, որ մշտադիտարկվել է կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 45 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 4 դեպք։ Դրանք վերաբերել են դիմակ չկրելուն, գերբեռնված ուղևորափոխադրմանը։ Այդ խախտումների հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։

Հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի նաև վաղը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter