HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանցիները առևանգել և սպանել են Ճարտարի 65-ամյա բնակչին

Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի 65-ամյա բնակչին ադրբեջանցիները սպանել են։ Այս մասին հայտնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ այսօր Ճարտար քաղաքի բնակիչը մոլորվել էր՝ հայտնվելով Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում և գերեվարվել։

«Այսօր Ճարտար քաղաքի 65-ամյա բնակիչ Ս.Ս. մոլորվել և հայտնվել էր Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում, որից հետո Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները առևանգել և հարկադրաբար նրան տեղափոխել են իրենց թիկունք:

Քաղաքացին զբաղվում էր անասնապահությամբ:

Արդեն իսկ ճշտված տեղեկություններով ադրբեջանցիները սպանել են Արցախի խաղաղ բնակչին:

Սպանությունը Ադրբեջանի հանցավոր և ահաբեկչական գործողությունների, ինչպես նաև հայերի նկատմամբ լայնածավալ և համակարգային հետապնդման քաղաքականության դրսևորում է:

Խաղաղ բնակավայրերի մոտակայքում Ադրբեջանի մարտական հենակետերն ուղիղ և անհերքելի սպառնալիք են Արցախի խաղաղ բնակչության կյանքի իրավունքի և ֆիզիկական ու հոգեբանական անձեռնմխելիության համար»,- գրել է Ստեփանյանը։

Լուսանկարը՝  Ճարտար քաղաքի ֆեյսբուքյան էջի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter