ՔՊ-ն Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում կառաջադրի արդարադատության փոխնախարարին
«Քաղաքացիական պայմանագիր»-ը խմբակցության հերթական նիստի ընթացքում որոշել է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՔՊ-ի ֆեյսբուքյան էջից:
Հիշեցնենք, որ այժմ Քրիստինե Գրիգորյանը արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնն է զբաղեցնում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել