HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոկաին ու մեթադոն Երևան առաքած տղամարդը կալանավորվել է. ոստիկանության և ՊԵԿ-ի բացահայտումը

Նոյեմբերի 26-ին քրեական ոստիկանության ԹԱՇԴՊ վարչության ծառայողները ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողների հետ մայրաքաղաքի Ամիրյան փողոցում հայտնաբերել ու մաքսանենգ ճանապարհով Հայաստան թմրամիջոցներ ներկրելու, պահելու և իրացնելու կասկածանքով, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկել Երևանում բնակվող 50-ամյա մի տղամարդու։ 

Ոստիկանության հաղորդմամբ՝ նրա ծանրոցից հայտնաբերվել են 20 գրամից ավելի կոկաին ու 30 գրամից ավելի մեթադոն թմրամիջոցներ։ 

«Դրանք թաքցված էին խաղալիքի մեջ։ Հարուցված քրեական գործի շրջանակներում ԹԱՇԴՊ վարչության ծառայողները պարզել են թմրամիջոցներն առաքողի ինքնությունը։ 48-ամյա տղամարդը, որը բնակվում է արտերկրում, թմրամիջոցներով ծանրոցը Երևան առաքելուց հետո ինքն էլ եկել էր Երևան։ ԹԱՇԴՊ վարչության, ՊԵԿ ՄԴՊ վարչության, ինչպես և ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների համատեղ միջոցառման շնորհիվ նա ևս հայտնաբերվել ու բերման է ենթարկվել։ 48-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել։ Նա կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter