HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկաններն անօրինական միգրացայի հակազդման միջոցառում են իրականացրել

Ոստիկանությունը հայտնում է, որ շարունակում է ապօրինի միգրացիայի դեմ պայքարը։ Պարբերաբար իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ։

«Օրերս Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հերթական կանխարգելիչ միջոցառումն իրականացվեց։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի և ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները վարչական շրջանի հյուրանոցներում հայտնաբերեցին առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի կամ անվավեր փաստաթղթերով բնակվող օտարերկրյա 8 քաղաքացու։

Նրանք ներկայացվել են ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն»,- ասված է ոստիկանության հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter