HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում Բելառուսի հետ համագործակցության մի շարք հնարավորություններ

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին։ Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Նախարարը ներկայացրել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ներուժը, այն ծրագրերն ու աշխատանքները, որոնք իրականացվում են ԲՏԱ նախարարության կողմից՝ տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն ձևավորելու և զարգացնելու ուղղությամբ։

Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել տեխնոլոգիաների ոլորտում Բելառուսի ունեցած փորձն ու ձեռքբերումները և համոզմունք հայտնել, որ կան բոլոր նախապայմանները երկու երկրների միջև այս ոլորտում համագործակցության նոր հնարավորություններ ներդնելու և ամրապնդելու համար։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ անդրադարձել  Բելառուսի և Հայաստանի միջև տարբեր ոլորտներում ձևավորված և հաջողություններ գրանցած գործակցային կապերին, ընդգծել, որ բելառուսական կողմը հետաքրքրված է՝ ամրապնդելու համագործակցությունը հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Ալեքսանդր Կոնյուկն առաջարկել է ըստ ուղղությունների մշակել համագործակցության ալգորիթմ, և աշխատանքներ տանել դրանց իրականացման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել երկու երկրների ինժեներական լուծումների փորձին և տեխնոլոգիական կենտրոնների գործունեությանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter