«Հրապարակ». պաշտոն՝ ձայնի դիմաց
Այս օրերին նույնիսկ քաղաքական շրջանակների համար է անկանխատեսելի, թե ընտրություններից հետո ինչ կազմ է ունենալու նոր ձեւավորվող կառավարությունը: Բանն այն է, որ այդ մասին ՀՀԿ վերջին քննարկումներիցմեկում Սերժ Սարգյսնաը հայտարարել է, որ նոր նշանակումների հարցը փակված է, եւ այդ մասին կքննարկեն մայիսի 6-ից հետո: Ավելին, թերթի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը մի քանի անձանց մոտ կիսվել է, որ նշանակումները կախված կլինեն ընտրությունների ժամանակ տվյալ ՀՀԿ-ականի՝ ձայներ բերելու ընդունակությունից: Թերեւս այս մասին է փաստում շատ ՀՀԿ-ականների, այդ թվում՝ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի՝ վերջին օրերին ցուցաբերած առանձնակի ակտիվությունը Կենտրոն համայնքում:
Գաղտնիք չէ, որ Բեգլարյանը, ով մեծ հեղինակություն ունի Կենտրոնում, մինչեւ վերջերս բավականին պասիվ էր, իսկ վերջին օրերին նա հսկայական աշխատանք է տարել, որ Կենտրոնում անցնեն ՀՀԿ թեկնածուները՝ Ռուբեն Սադոյանն ու Գարեգին Նուշիկյանը, եւ ՀՀԿ համամասնական ցուցակն էլ պատկառելի թվով ձայներ ստանա:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել