HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բաքուն հայտնել է Միրզոյան-Բայրամով հանդիպման չկայացման պատճառը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հրաժարվել է Ստոկհոլմում հանդիպել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Պատճառը հայ պատգամավորների այցն է Լեռնային Ղարաբաղ։ Այդ մասին շաբաթ օրը՝ դեկտեմբերի 4-ին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ 

«Ինչպես հայտնի է, Ստոկհոլմում դեկտեմբերի 2-3-ը տեղի է ունեցել ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, որի աշխատանքներին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախարարը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այդ հանդիպման շրջանակներում առաջարկել էին անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում, և մեր երկիրը մշտապես հանդես է գալիս երկխոսության օգտին։ <...> Միևնույն ժամանակ, նախատեսված հանդիպումից մի քանի ժամ առաջ հայտնի դարձավ հայկական կողմից իրականացված սադրանքի մասին՝ Ադրբեջանի տարածք Հայաստանի խորհրդարանի պատգամավորների խմբի անօրինական այցը։ Ի պատասխան այդ գործողությունների ադրբեջանական կողմը ոչ նպատակահարմար է համարել երկու նախարարների հանդիպումը»,- նշվում է ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության մեջ։ Ադրբեջանական կողմը հավելել է, որ նման գործողությունները վնաս են հասցնում տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ 

Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ  ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանի որոշմամբ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Թագուհի Ղազարյանը, Լիլիթ Գալստյանը, Հասմիկ Հակոբյանը, Նարեկ Բաբայանը, Հակոբ Ասլանյանը, Կնյազ Հասանովը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը, ինչպես նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարության համակարգող, փորձագետ Մարինե Հակոբյանը և Ազգային ժողովի պատգամավորի օգնական Անուշ Բարսեղյանը գործուղվել են Ստեփանակերտ:

Դեկտեմբերի 3-5-ն ընկած ժամանակահատվածում նրանք համատեղ խորհրդարանական լսումներ էին անցկացնելու Արցախում։

 

Լուսանկարում՝ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները/պաշտոնական

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter