HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». հրամայված է հպարտանալ

Անդրադառնալով Մաշտոցի պուրակի բնապահպան-ակտիվիստներին՝ Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը (Բազազ) հայտարարել է, թե հպարտանում է այդ երիտասարդներով, ովքեր կարողանում են իրենց իրավունքների համար պայքարել մինչեւ վերջ:

«ՉԻ»- Հետաքրքիր է, որ բառացիորեն երկու օր առաջ ոստիկանները հարձակվել են այդ նույն բնապահպան-ակտիվիստների վրա ու յոթ հոգու տարել ոստիկանական բաժանմունք: Փաստորեն՝ Ռոբերտ Մելքոնյանն այդ քայլին դիմել է, որպեսզի մոտիկից հպարտանա այդ երիտասարդներով: Մի քանի ժամ հպարտացել է ու ազատ արձակել: Ուշագրավ է նաեւ, որ Ռոբերտ Մելքոնյանը սկսել է բնապահպաններով հպարտանալ անմիջապես այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը Տարոն Մարգարյանին հանձնարարել է ձեւը գտնել ու Մաշտոցի պուրակի կրպակներն ապամոնտաժել: Ստացվում է, որ Ռոբերտ Մելքոնյանի հպարտությունը «գնացովի-եկովի» է եւ կախված է Սերժ Սարգսյանի կամքից: Սա, համաձայնվեք, հպատակության միանգամյն նոր մակարդակ է. փաստորեն՝ մինչեւ հիմա Սերժ Սարգսյանը միայն ոստիկանների գործողություններն էր համակարգում, իսկ հիմա նաեւ զգացմունքներն է վերահսկում եւ ուղղորդում: 

Լուս.՝ Անահիտ Հայրապետյանի

Մեկնաբանություններ (1)

Գազազ
Պնակալեզ....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter