HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանը ականապատ դաշտերի քարտեզների դիմաց Հայաստանին է վերադարձրել 10 գերիների

Ադրբեջանական կողմը Հայաստանին է փոխանցել 10 գերու։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ վերադարձված գերիները գերեվարվել էին 2021 թվականի նոյեմբերի 16-ին՝ հայ-ադրբեջանական շփման գծի արևելյան հատվածում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ։

Ադրբեջանական կողմի պնդմամբ, տեղի ունեցած բանակցությունների արդյունքում, հայկական կողմը փոխանցել է ականապատ դաշտերի քարտեզներ։ Թե որ հատվածների ականապատ դաշտերի քարտեզների մասին է խոսքը, չի նշվում։ Ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ փոխանակումը եղել է ռուսական կողմի միջնորդությամբ։

Հայկական կողմը դեռևս պաշտոնապես չի հաստատել այս տեղեկատվությունը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։

ԶՈւ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։ Ավելի ուշ, հայտնի դարձավ, որ կողմերը կիրառում են նաև զրահատեխնիկա և հրետանի։

Ավելի ուշ, պաշտպանական գերատեսչությունը հայտարարեց, որ հայկական կողմը կորցրել է երկու մարտական դիրք, կան զոհեր, վիրավորներ ու գերիներ։ 

[Թարմացված] «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստան վերադարձած անձինք են`

Երիմյան Նարեկ Վոլոդյայի,

Առաքելյան Արայիկ Արշալույսի,

Ամիրխանյան Սերժիկ Սամսոնի,

Հակոբյան Գևորգ Արայիկի,

Նալբանդյան Ռոբերտ Մամիկոնի,

Սարգսյան Հարութ Արամայիսի,

Մանասյան Արտյոմ Սուրենի,

Ավետիսյան Էրիկ Հունանի,

Թևոսյան Արման Արթուրի,

Հակոբյան Տիգրան Արմենի:

Լուսանկարը՝ արխիվային/Sputnik Armenia

Մեկնաբանություններ (1)

HAGOP
AZERBAYJAN KEEP GETTING EVERYTHING IT WANTS!!!!!! ARTSAKH!!! MINEFIELD MAPS!!!! MAYBE MORE!!!!!!! ONLY THING ARMEEENIA KEEP GETTING IS SCREWED!!!!! NO POWER!!! NO MONEY!!! NO POPULATION FOR BIG ARMY!!!!! SAD!! SAD!! SAD!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter