HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին

ԱԻՆ. տեղեկաղնում է, որ այսօր՝ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 18։31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են երկու ավտոմեքենա, ծուխ է նկատվում, կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Քասախ գյուղի մոտակայքում, բախվել են «Opel» և «Mercedes» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս այնուհետև բախվել է արտաքին լուսավորության սյանը։

Տուժածներ Տ․ Գ․-ն (ծնված 2000 թ․), Գ․ Պ․-ն (ծնված 2000 թ․) և Դ․ Գ․-ն (ծնված 1953 թ․) հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter