HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Էնդրյու Շոֆեր` ԱՄՆ, Իգոր Խովաև՝ ՌԴ, Բրիս Ռոքֆոյ՝ Ֆրանսիա) դեկտեմբերի 4-ին հայտարարություն են տարածել Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական ամենամյա հավաքի շրջանակներում դեկտեմբերի 1-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և դեկտեմբերի 2-ին Ադրբեջանի ԱԳՆ Ջեյհուն Բայրամովի հետ առանձին-առանձին հանդիպումների արդյունքներով։

«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ համանախագահներն ափսոսանք են հայտնել, որ հնարավոր չի եղել կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների համատեղ հանդիպում Ստոկհոլմում՝ իրենց հովանու ներքո։ Նրանք պատրաստակամություն են հայտնել այդպիսի հանդիպում անցկացնել, երբ հանգամանքները թույլ կտան շարունակելու քննարկումները, որոնք մեկնարկել էին Նյու Յորքում՝ սեպտեմբերին, և Փարիզում՝ նոյեմբերին։ Համանախագահները հույս են հայտնել, որ այդ հնարավորությունը շուտ կընձեռվի։

Համանախագահները հանդիպել են նաև 2022 թվականից ԵԱՀԿ նախագահությունը ստանձնել պատրաստվող երկրի՝ Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի հետ։ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը ևս մասնակցել է հանդիպումներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter