HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». ՀՀԿ-ն ձայներ հավաքում քրեականներին բաց թողնելու պայմանո՞վ

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ձայներ ստանալու համար դիմում է ամենատարբեր մեթոդների: Համաձայն «Ժողովուրդի» տեղեկությունների՝ Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղի բնակիչներին իշխանությունները խոստացել են ազատ արձակել մաքսանենգության համար դատապարտված Արտակ Պետրոսյանին, եթե այդ գյուղում ՀՀԿ-ն ստանա ձայների գերակշիռ մեծամասնությունը: Նման մի խոստում էլ տվել են Արտենի գյուղի բնակիչներին: Այստեղ էլ խոստացել են ազատ արձակել Խոսրովի անտառի տնօրեն Սամվել Շաբոյանի սպանության գործով դատապարտված Վահրամ Խաչատրյանին՝ կրկին նույն պայմանով: Իսկ ՀՀԿ-ականները շարունակում են հերքել, թե քրեական տարրերն իրենց համար չեն աշխատում:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter