HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարտունու 21/05 ընտրատեղամասում քաղաքացուն թույլ չտվեցին ընտրել, թեև նրա անունն ընտրացուցակում առկա էր

Մարտունի քաղաքի 21/05 ընտրատեղամասում ժամը 8-ին մեկնարկած ՏԻՄ ընտրությունները խաղաղ էին ընթանում մինչ այն պահը, երբ քաղաքացի Գ. Գ.-ի տվյալները սարքը չկարդաց, ու վիճաբանություն ծագեց հանձնաժողովի անդամների և քաղաքացու միջև։ Հանձնաժողովի անդամները նախ ասացին, որ նա այս ընտրատեղամասի ընտրող չէ, բայց ըստ ընտրացուցակի՝ այս ընտրատեղամասում է գրանցված։

Հանձնաժողովի անդամներից փորձեցինք պարզել, թե ինչու քաղաքացուն թույլ չեն տալիս ընտրել։ Մեկնաբանեցին, թե քաղաքացին ունի հոգեկան առողջության խնդիրներ, իսկ տվյալները ցույց չտալն իրենց հետ կապ չունի, անձնագրային բաժնից է խնդիրը։ Քաղաքացի Գ. Գ.-ին ուղղորդեցին Մարտունու անձնագրային բաժանմունք։

Նման պարագայում, երբ տեխնիկական սարքը չի կարդում ընտրողի տվյալները, բայց նրա անունն առկա է ընտրացուցակում, հանձնաժողովը պարտավոր է մեխանիկական եղանակով գրանցել նրա տվյալները եւ հնարավորություն տալ ընտրել։ Եվ հանձնաժողովի խնդիրը չէ ընտրողի հոգեկան առողջության հարցը, եթե ոստիկանությունը քաղաքացու անունը չի հանել ընտրացուցակից։

Աննա Արզումանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter