HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Մասիսի ապագա ղեկավարությունից ակնկալում են, որ քաղաքը կազատի գարշահոտությունից

Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցում առաջին ընտրողները տարեց ամուսիններ էին:

Նախ քվեարկեց 70-ամյա Նելլի Սահակյանը: Նա արդեն 30 տարի է՝ բնակվում է Մասիս քաղաքում: Նա Բաքվի փախստականներից է: Ասում է՝ եկել է ընտրության ավելի լավ ապրելու ակնկալիքով, հույս ունի, որ թոշակներն ու աշխատավարձերը կբարձրանան: Ցանկանում է, որ Մասիսում լուծվի բաց կոյուղիների հարցը, որպեսզի քաղաքն ազատվի գարշահոտությունից:

Նելլի Սահակյանի ամուսինը՝ Վարդան Ադաշյանը, քվեախցից դուրս եկավ՝ առանց հաշվառման կտրոնի: Հանձնաժողովի անդամը խնդրեց տրամադրել այն իրեն: Քաղաքացին հաշվառման կտրոնի փոխարեն ներկայացրեց խանութի ՀԴՄ կտրոնը՝ ասելով, որ այլ կտրոն չունի: Հանձնաժողովի նախագահը խնդրեց կտրոնը փնտրել անձնագրի մեջ, որից հետո Վարդանը գտավ այն:

Ընտրողներն այստեղ ակտիվ են: Մասիսի 11/2 ընտրատեղամասում ժամը 09:30-ի դրությամբ 1686 քաղաքացուց քվեարկել է 55-ը:

Ընտրատեղամասում 2 վստահված անձ կա՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից եւ «Դավիթ Համբարձումյան» դաշինքից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter