HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշտարակում ընտրողը դժգոհում է, թե քվեաթերթիկի ծրարը փոքր է

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են Աշտարակ խոշորացված համայնքում։ Ընտրապայքարին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ «Հայ Յեղափոխական դաշնակցություն», «Հայրենիք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

Աշտարակի 17/3 ընտրատեղամասում ժամը 8-ին ընտրությունների մեկնարկեցին։ Ընտրողներից մեկը քվեախցիկից դուրս էր կատարում ընտրությունը, դժգոհում էր, թե քվեաթերթիկը չի կարողանում ծրարի մեջ դնել, քանի որ ծրարը փոքր է։ Հանձնաժողովի անդամներից մեկը երկու անգամ զգուշացրեց, որ պետք է քվեախցիկի ներսում կատարել ընտրությունը։

Հիշեցնենք, որ Աշտարակի գործող քաղաքապետ, անկուսակցական Թովմաս Շահվերդյանը գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը։

ՀՅԴ-ի ցուցակը գլխավորում է Կարապետ Առաքելյանը։ Նա ՀՅԴ Արագածոտնի մարզային կառույցի անդամ է:

«Հայրենիք» կուսկցության ցուցակն էլ գլխավորում է Ազատ Զաքարյանը, որը Աշտարակի ավագանու անդամ է։ 

Անի Թամրազյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter