HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Նոյեմբերյան խոշորացված համայնքում ավագանի են ընտրում

Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։ Ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով․ քաղաքացիներն ընտրելու են ավագանի, որն էլ համայնքի ղեկավար է ընտրելու։ Ըստ օրենքի՝ համամասնական կարգով ընտրում են 4000 և ավելի բնակիչ ունեցող համայնքներում։ Նոյեմբերյանում ընտրողների թիվը 24163 է:

Կառավարությունը 2021 թ. սեպտեմբերի 8-ի նիստում ընդունել է որոշում, որով առաջարկել է 441 համայնքի միավորմամբ ձևավորել 37 համայնք։ Դրանցից մեկն էլ Նոյեմբերյան (Նոյեմբերյան, Կողբ, Այրում) համայնքն է։

Նշենք, որ դեռեւս 2016թ. Նոյեմբերյան, Կողբ եւ Այրում համայնքները խոշորացվել էին. Նոյեմբերյան քաղաքին միացել էին Բերդավան, Բաղանիս, Դովեղ, Ջուջեվան, Ոսկեպար, Ոսկեվան, Կոթի, Բարեկամավան բնակավայրերը, Կողբին՝ Կողբ եւ Զորական բնակավայրերը, իսկ Այրումին՝ Այրում, Արճիս, Բագրատաշեն, Դեղձավան,Դեբեդավան, Լճկաձոր, Հաղթանակ, Պտղավան բնակավայրերը։ Այսինքն` արդեն իսկ խոշորացված համայնքներն այժմ էլ խոշորացվել են ու ստեղծվել է Նոյեմբերյան համայնքը:

Նոյեմբերյանում ընտրություններին մասնակցում է 3 կուսակցություն՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Ապրելու երկիր»-ը և «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք»-ը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին համարը Նոյեմբերյանի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Աբազյանն է:

«Ապրելու երկիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համարը Կողբ համայնքի նախկին ղեկավար Արսեն Աղաբաբյանն է:

«Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք»-ի առաջին համարը Մհեր Աղամյանն է:

Տարածքային ընտրական հանձնաժողովի քարտուղար Մարինե Ղարագյոզյանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց, որ այս պահին դեռևս խախտումների վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter