HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վանաձորի ընտրատեղամասերի մոտակայքը սառցակալած է

Վանաձորի ընտրատեղամասերի դիմաց սառցակալած է, քաղաքացիները դժվարությամբ են տեղաշարժվում: Օրեր առաջ տեղացած ձյան հետևանքները նկատելի են ամբողջ քաղաքում, այդ թվում՝ կենտրոնական հատվածներում:

Ձյան մաքրման աշխատանքները կամ չեն արվել կամ էլ թերի են արվել նույնիսկ հրապարակում, որտեղ գտնվում են քաղաքապետարանն ու մարզպետարանը: Նույնիսկ ընտրատեղամասերի մոտ, որոնց դիմաց ձյունը մաքրված է, մի քանի մետր հեռավորությամբ այնպիսի սառցակտորներ են, որ քաղաքացիները, սայթաքելով, իրար օգնելով, հասնում են ընտրության: Ի դեպ, մի քանի ընտրատեղամաս հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար, չկան թեքահարթակներ:

Ընդհանուր առմամբ Վանաձորի բնակիչները դեռ պասիվ են, չեն շտապում ընտրատեղամասեր, պատճառների թվում կարող են լինել նաև եղանակային պայմանները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter