HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

11։00-ի դրությամբ՝ ամենաակտիվ համայնքը Թումանյանն է, ամենապասիվը՝ Արմավիրը

Հայաստանում դեկտեմբերի 5-ին ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ժամը 11։00-ի դրությամբ մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 6,15%-ը։ Մասնակցության վերաբերյալ տվյալները հրապարակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Հիշեցնենք, որ այսօր տեղական իշխանություններ են ընտրում Հայաստանի 38 համայնքում։

Ընտրողների ակտիվության ամենաբարձր ցուցանիշը 11։00-ի դրությամբ գրանցվել է Լոռու մարզի Թումանյան համայնքում։ Այստեղ ընտրելու իրավունք ունեցող 5029 քաղաքացուց քվեարկությանը մասնակցել է 808-ը կամ 16,07%-ը։

Ամենապասիվ համայնքը Արմավիրն է։ Այստեղ ընտրելու իրավունք ունի 44 452 քաղաքացի, սակայն քվեարկությանը մասնակցել է 832-ը կամ 1,87%-ը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրողների ակտիվության ցուցանիշները հրապարակում է երեք ժամը մեկ հաճախականությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter