HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Մամիկոն Ասլանյան. «Զիջելու տարբերակն ինձ զնդանում փակելն է»

Վանաձորի արդեն նախկին քաղաքապետ, «Մամիկոն Ասլանյան» դաշինքի համամասնական ցուցակի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը վստահեցնում է` որևէ գործարքի չի գնալու, ընտրվելու պարագայում չի հրաժարվելու պաշտոնից:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մամիկոն Ասլանյանը՝ քվեարկելուց հետո:

Ընտրվելու դեպքում արդյոք կարող է զիջել համայնքապետի պաշտոնը հարցին ի պատասխան՝ Ասլանյանը հայտարարեց. «Իմ զիջելու տարբերակն ինձ զնդանում փակելն է, ես որևէ մեկին զիջելու բան չունեմ: Էս քաղաքը զիջման ու աճուրդի առարկա չէ»: Նա վստահեցրեց` լինելու է իր ընտրազանգվածի կողքին բոլոր իրավիճակներում` անկախ նրանից, թե ինչ ճնշումներ լինեն իր վրա:

Ասլանյանը բացառեց նաեւ քաղաքական որևէ ուժի հետ համագործակցությունը:

«Ու բացառելու եմ զուտ քաղաքական համագործակցության տեսանկյունից, որովհետև քաղաքական տրամաչափով չեմ մտել այս պրոցեսի մեջ: Մերը աշխատանքային, համայնքային քաղաքականություն է, ու եթե էդ տրամաբանությամբ լինեն թիմեր, որ նույնիսկ էս ընտրապրոցեսում չեն մասնակցում, նույնիսկ նրանց հետ համագործակցության եզրեր ունեմ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի այն մեղադրանքին, թե Վանաձորը Ասլանյանի պաշտոնավարման շրջանում 4 մլրդ դրամ պարտք է կուտակել, Ասլանյանը հակադարձեց` նախ ոչ թե 4 մլրդ, այլ 800 մլն դրամ, և ոչ թե համայնքի պարտքն է, այլ համայնքին են պարտք: «Այդ գումարն էլ Ղազախստան մեքենաների ներկրման գույքահարկի գծով պարտքերն են, ինչպես նաև նախորդ քսան տարիներից կուտակված այլ պարտքեր»,- ասաց թեկնածուն:

Ասլանյանի խոսքով` իր պաշտոնավարման հինգ տարվա ընթացքում համայնքին 200-300 մլն պարտք է վերադարձվել, այդ թվում` նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանն է համայնքին ունեցած 9 մլն դրամ պարտք վերադարձրել, համայնքն էլ իր հերթին տույժ-տուգանքներն է ներել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter