HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արամ Խաչատրյանը Մամիկոն Ասլանյանի հետ կոալիցիան բացառում է

Լոռու մարզպետ, Վանաձոր խոշորացված համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի առաջին համար Արամ Խաչատրյանը բացառում է «Մամիկոն Ասլանյան» դաշինքի հետ կոալիցիա կազմելը: Այս մասին լրագրողների հետ զրույցում իր քվեարկությունից հետո ասաց Խաչատրյանը: Հարցին, թե որ ուժերի հետ կարող է համագործակցել, Արամ Խաչատրյանը անուններ չհնչեցրեց, կոչ արեց չշտապել ու սպասել ընտրությունների ավարտին:

Խաչատրյանը այդպես էլ չհստակեցրեց` մարզպետի պաշտոնից հրաժարվելն ու համայնքապետի պաշտոնի համար պայքարելն ի՞ր որոշումն է եղել, թե՞ կուսակցության, ասաց` համատեղ են որոշել: Թե իր ընտրվելու պարագայում ով կղեկավարի մարզը, հարցին Արամ Խաչատրյանն ասաց` թիմը դեռ որոշում չունի:

Ինչ վերաբերում է ընտրատեղամասերի դիմաց և առհասարակ ամբողջ քաղաքում սառցակտորների առկայությանը, որոնք խոչընդոտում են քաղաքացիներին ընտրատեղամասերի մոտ տեղաշարժվելիս, այդ հարցում Խաչատրյանը թիմակցի` համայնքապետի պաշտոնակատար Վանիկ Օհանյանի բացթողումը չի տեսնում: Ասում է՝ վերջինս վատ ժառանգություն է ստացել, համայնքը ձնամաքրման համար նախատեսված երկու «ԿամԱԶ» մակնիշի մեքենա ունի, որոնցից մեկն անսարք է: Ըստ Խաչատրյանի` համայնքապետարանը որքան կարողացել՝ ձնամաքրման աշխատանքներ է իրականացրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter