HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

14։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է քաղաքացիների 20,75%-ը

Հայաստանում դեկտեմբերի 5-ին ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ժամը 14։00-ի դրությամբ ընտրելու իրավունք ունեցող 1 մլն 112 հազար 396 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 230 814-ը կամ 20,75%-ը։ Մասնակցության վերաբերյալ տվյալները հրապարակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Հիշեցնենք, որ այսօր տեղական իշխանություններ են ընտրում Հայաստանի 38 համայնքներում։

Ընտրողների ակտիվության ամենաբարձր ցուցանիշը 14։00-ի դրությամբ գրանցվել է Լոռու մարզի Թումանյան համայնքում։ Այստեղ ընտրելու իրավունք ունեցող 5029 քաղաքացուց քվեարկությանը մասնակցել է 2278-ը կամ 45,30%-ը։

Ամենապասիվ համայնքը Արմավիրն է։ Այստեղ ընտրելու իրավունք ունի 44 452 քաղաքացի, քվեարկությանը մասնակցել է 3273-ը կամ 7,36%-ը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրողների ակտիվության ցուցանիշները հրապարակում է երեք ժամը մեկ հաճախականությամբ։ Ընտրատեղամասերը բացվել են առավոտյան 08։00-ին և փակվելու են 20։00-ին։

Լուսանկարը՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter