HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ոսկեհատում չեն շտապում ընտրատեղամաս. «Արդեն վստահություն չկա, մարդիկ չեն ուզում մասնակցել ընտրություններին»

Արագածոտնի մարզի Ոսկեհատ համայնքում ոգևորված են համայնքների խոշորացմամբ։ Մտածում են, որ վերջապես իրենց էլ ուշադրություն կդարձնեն։

«Զարգացում ենք ապրում, միանգամից քաղաքացի ենք դառնում»,- կատակում է ոսկեհատցի Հովհաննես Սահակյանը։

Նշենք, որ Ոսկեհատը միավորվել է Աշտարակ քաղաքին և այս ընտրություններով ձևավորվում է արդեն խոշորացված համայնքի ղեկավար կազմը։

Ոսկեհատում հաշվառված է ընտրելու իրավունք ունեցող 757 ընտրող, որից  ժամը 16:30-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 197-ը։

Հովհաննես Սահակյանն արդեն կատարել էր իր քաղաքացիական պարտականությունը։ Ասում է, որ 2020թ. 44-օրյա պատերազմից հետո մարդկանց մոտ հիասթափություն ու անվստահություն է առաջացել գործող իշխանությունների նկատմամբ։

«Ամեն օր ասում են՝ նախկին թալանչիներ, գողեր, ավազակներ։ Քա՞նի թալանչի են բռնել, բոլորն էլ ազատ ֆռֆռում են։ Նրանց մի մասն էլ նոր իշխանությեւնների հետ են արդեն։ Դրա համար էլ արդեն վստահություն չկա, մարդիկ չեն ուզում մասնակցել ընտրություններին»,- ասում է Հովհաննես Սահակյանը։

Ինչպես այլ համայնքներում, այնպես էլ Ոսկեհատում, ընտրության գնացել են այն սպասելիքով, որ կարճ ժամանակում կշահագործեն համայնքի մանկապարտեզը, երիտասարդներին ուշադրություն կդարձնեն և կբարեկարգեն ճանապարհները։

«Մշակույթի տուն ունենք, բայց դուրսն ենք հավաքվում։ Դրսում ավելի տաք ա, քան ներսում։ Ջեռուցում չկա, պայմաններ չկան»,- ասում է Հ. Սահակյանը։

Նրա խոսքը լրացրեց համագյուղացի Հակոբ Մարգարյանը՝ բարձրացնելով ոռոգման ցանցի անմխիթար վիճակի հարցը։ Գյուղում կիսախողովակներ չկան, ջուրը հոսում է հողային առուներով, ինչը մեծացնում է կորուստը։

«Հույս ունեմ, որ ում ընտրել եմ այս հարցերը կլուծի։ Գյուղացուն շատ բան պետք չի, ընդամենը պայմաններ՝ աշխատելու համար,- հավելում է Հ. Մարգարյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter