HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պասիվ ընտրություններ Աշտարակում

Աշտարակի 17/5 ընտրատեղամասում ընտրությունները բնականոն հունով են ընթանում։ 

Հանձնաժողովի նախագահ Նանա Մաթևոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ օրվա մեջ ընդամենը մի միջադեպ է պատահել։

««Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածուներից մեկը խնդիր է տեսել ընտրողներից մեկին օգնելու հարցում։  Ամեն ինչ եղել է օրենքով, և ընտրողին օգնող անձը օրենքով սահմանված կարգով է գործել, խախտում չի գրանցվել»,-ասաց հանձնաժողովի նախագահը։

15։30 -ի դրությամբ Աշտարակի 17/3 ընտրատեղամասում 1863 ընտրողից 430 ընտրող է քվեարկել։ Հանձնաժողովի նախագահը նկատեց, որ այս ընտրությունները պասիվ են, նախկինում Աշտարակում ընտրություններին մասնակցության ցուցնիշն ավելի բարձր էր լինում։

Անի Թամրազյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter